Լրագրողների պաշտպանության կոմիտեն 2010 թվականին զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներին նվիրված իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են վերահսկել երկրի հեռուստակայաններն ու ռադիոկայանները:
«Հարձակումներ մամուլի դեմ» վերնագրով զեկույցում Կոմիտեն ընդգծում է, որ ինքնագրաքննությունը շարունակում է լայնորեն տարածված մնալ հայաստանյան լրատվամիջոցներում, որ անցած տարվա ընթացքում իրավապահները պարբերաբար հետապնդել են լրագրողներին, և որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նախագահ Սերժ Սարգսյանին հնարավորություն են տվել պահպանել վերահսկողությունը երկրի «հնազանդ հեռուստակայանների ու ռադիոկայանների նկատմամբ»:
Օրենսդրական այս փոփոխությունները կազմակերպությունը որակել է «ամենակտրուկ» քայլը, որը «խստացրեց վերահսկողությունը երկրի ազդեցիկ հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ»:
«Կառավարությունը փորձեց շեղել ուշադրությունը այս սահմանափակող փոփոխություններից` դրանք ընդգրկելով հեռուսատա և ռադիոկայանները անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման տեղափոխելուն միտված միջոցառումների փաթեթում: Սերժ Սարգսյանը անտեսեց այդ սահմանափակումների վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների դժգոհությունները, որոնք դա համարում էին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմին Հանրապետական կուսակցության օգտին արված քայլ», - արձանագրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն` մեջբերելով վերլուծաբանների այն դիտարկումները, որ այս փոփոխությունները իշխանությունների համար կծառայեն որպես «օրինական միջոց» «Ա1+» հեռուստաընկերությանը եթերազրկված պահելու համար:
Կազմակերպությունը նաև արձանագրում է, որ նոր օրենսդրությունը դաշտը կարգավորողներին օժտել է արտոնագրեր շնորհելու և դադարեցնելու նոր լիազորություններով` խիստ սահմանափակումներ մտցնելով Հայաստանի մարզերում հեռարձակման արտոնագրերի քանակի վրա:
«Այս սահմանափակումը դիտարկվում է որպես Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը լռեցնելու միջոց, որը քննադատում է իշխանություններին», - արձանագրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն` ընդգծելով, որ Գյումրիի տեղական իշխանությունները 2010 թվականի ընթացքում խստացրել են «Գալա» հեռուստաընկերության դեմ հետապնդումների իրենց արշավը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն դրական է որակում քրեական և քաղաքացիական օրենսգրքերում կատարված փոփոխությունները և զրպարտության ապաքրեականացումը` միաժամանակ ընդգծելով, որ այդ փոփոխությունները հիմնականում ընկալվեցին որպես ձևական, քանի որ պաշտոնյաները պահպանում են լրագրողների նկատմամբ ազդեցության «բազմաթիվ այլ լծակներ»:
«Ողջ տարվա ընթացքում տեղական լրատվամիջոցներն արձանագրել են իրավապահների կողմից լրագրողներին շարունակ հետապնդելու, հարձակումների և ձերբակալությունների դեպքեր», - նշում է միջազգային կազմակերպությունը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն վկայակոչել է 2010-ի փետրվարի 24-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու դեպքը: Կոմիտեն նաև վկայակոչել է մայիսի 31-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր ակտիվիստների ակցիան լուսաբանող երեք լրագրողների` «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողներ Անի Գևորգյանի, Սյուզաննա Պողոսյանի և «Հայք» օրաթերթի լրագրող Լիլիթ Թադևոսյանի բերման ենթարկելու փաստը:
«Թադևոսյանին ու Պողոսյանին նույն օրն ազատ արձակեցին, իսկ 23-ամյա Անի Գևորգյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք առաջադրեցին և ևս երեք օր պահեցին», - նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդհանուր առմամբ «օբյեկտիվ» որակեց այս գնահատականները:
«Մեր դիտարկումների համաձայն էլ տարբեր տեսակի ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բավականին շատ են եղել, և 2009 թվականի համեմատությամբ դեպքերը աճել են», - ասաց Մելիքյանը:

Աղբյուր՝ http://www.azatutyun.am
Комментариев нет:
Отправить комментарий