14 февр. 2011 г.

Հստա՞կ է արդյոք բանականի ու բնազդի ճամփաբաժանը

“Մի’ սպանիր”, “Մի’ շնանացի’ր”, “Մի’ գողանար”…Աստվածաշնչյան պատվիրաններ, որոնք, որպես տիեզերական, մարգարեական հորդորներ,հղված են ամենակատարյալ ու բանականությամբ էակին` մարդուն: Բայց գուցե` մարդ մարդուն…

Լավատեսակա՞ն մուտք չէ: Ինչ արած…Կենսաբանությունից բոլորս ենք անգիր արել, որ մենք` բանական էակներս միայն շնորհ ունենք մտածելու,արտահայտվելու, գիտակցելու, բաղդատելու: Այստեղ մի պահ կանգ առնենք ու, որքան էլ ցավալի է, մտաբերենք բացասականի այն գորշ շղթան, որն էլի միայն մարդուն, բանական մարդուն է հատուկ:


Ողջ կենդան աշխարհից միայն մենք կարող ենք նախանձել, ուրիշի հաջողությամբ տխրել, ուրիշի սլացքը արագորեն կասեցնելու դոնդող ելքեր որոնել, վարպեըորեն ղեկավարվելով, իբր հանդարտ,անվրդով միմիկայով ստել, խարդախել, զրպարտել, կեղծել…Թվարկումն այս շա±տ է բանական, շա՞տ է աստվածակամ ու աստվածահաճո:

Լռում եմ: Լռում եմ այստեղ ու էլի շարունակում: Ու, ինչպես Սասնա Ծուռը կասեր, թափ տանք մեզ, թափ տանք մեզանից բանականի մեկուսիչ փոշին ու ուժ հավաքենք խոստովանելու, որ հաճախ մենք` մեր բարոյական նկարագիր-կեցվածքով, այնպես հախուռն ենք խուժում… ոչ բանականի հարթություն, որտեղ, որքան էլ դաժան է խոստովանել, գործող անգրել օրենքները շատ ավելի բարոյական են ու արդարացված: Փորձենք մի փոքր զուգահեռներ տանել բանականի ու ոչ բանականի հարթություններում ու փորձենք կանոնել գործող տրամաբանությունը:

Օրինակներ, ավա~ղ, ոչ սակավ, երբ մայրը իր նորածնին թողնում է թփի տակ, ծննդատանը, պատահական մի տեղ ու անհետատանում… Սա մայր-բանականն էր: Ապա փորձիր մայր-անբանականից, ցանկացած պատահականից խլել նրա ձագուկին, լակոտին, ճուտիկին… Մեկնություններն այս պարագայում ավելորդ են. զուգահեռումը բնավ էլ մեր օգտին չէր:

Նայում ենք ֆիլմեր, հաղորդումներ, երբ առյուծը, վագրը, բորենին հոշոտում են չքնաղ եղնիկին: Նայում ենք, սոսկում ու “գրողի տարած” ասում: Բայց էդ “գրողի տարածին” ոչ ոք սկուտեղի վրա ոչինչ չի մատուցում: Դա գոյապայքար է, ապրելու խնդիր, իսկ երբ “բանական վագրերն” են ճոխ ու կալորիական ուտեստները թողած այծյամին դարանակալում…

Էլի 1:0 հաշվով պարտվեցինք բանականներս: Գուցե 1000000:0…

Ո՞վ ճանապարհ հարթեց ցեղասպանություն բառի համար. վիշա՞պը, վա՞գրը, բորենի՞ն: Այստեղ է, որ հաշիվն արտաբերելուց առաջ լռելը ամենաբարոյականն է: Համեմատություններն այս շատ են ու ցավոտ ուղեծրով: Շատ են ու բնավ էլ ոչ մեր օգտին: Բանականներիս օգտին չեն ու լռում ենք:

Լռում ենք ու…բարձրաձայնում` արդյո՞ք մարդը բանականն է: Կամ` բանականը մարդն է: Ինձ համար կոնկրետ միշտ շատ վիճարկելի է կենդանական աշխարհին վերագրվող ու իբր բնութագրող “բնազդ” ասվածը: Վիճարկելի է, որովհետև ես հաճախ ամենևին էլ չեմ տեսնում բանակաի ու բնազդի ճամփաբաժանը:

                                                                                                           Շուշան Օհանյան
                                                                                                                             hetq.am





1 комментарий:

  1. Анонимный12:54 AM

    Ցավալին այն է, Շուշան, որ բանականն ու բնազդը հաճախ նույն...կոդով են հանդես գալիս, մոլորեցնում ու...

    ОтветитьУдалить